Աշխարհ

31.05.2018 21:13


Գերմանացի լրագրողը հունից հանել է Թուրքիայի ԱԳ նախարարին (տեսանյութ)

Գերմանացի լրագրողը հունից հանել է Թուրքիայի ԱԳ նախարարին (տեսանյութ)

Գերմանիա այցելած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հյուրընկալվել է գերմանական «Դոյչե Վելլե» հեռուստաընկերության «Կոնֆլիկտի զոնա» հաղորդմանը: Հաղորդավար Թիմ Սեբաստիանի սուր հարցերն ու մեկնաբանությունները լարվածություն են առաջացրել զրուցակիցների միջև:

Զայրացած Չավուշօղլուն հաղորդավարին նկատողություն է արել՝ ասելով, որ հարցազրույցն այդպես չեն վարում:

«Հարց եք տալիս, դեռ 2 նախադասություն չասած՝ կտրում եք խոսքս: Տվե՛ք Ձեր հարցը և սպասե՛ք պատասխանի: Ստիպված եք հարգանք ցուցաբերել: Ինձ չեք հարգում, ռեպորտաժն այդպես չեն անում:

…Եթե ցանկանում եք Թուրքիայի արտգործնախարարին ստորացնել, ապա դա Ձեզ մոտ չի ստացվի»,- վրդովվել է Չավուշօղլուն:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը