Լրահոս

31.05.2018 18:22


Վերելակները խափանվել են, ներսում քաղաքացիներ են մնացել

Վերելակները խափանվել են, ներսում քաղաքացիներ են մնացել

Մայիսի 30-ին, ժամը 18:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/2 շենքի հոսանքամատակարարման դադարեցման պատճառով վերելակը խափանվել է, ներսում քաղաքացի է մնացել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Լ. Մ.-ին (1952թ.) դուրս են բերել արգելափակումից:

***

Մայիսի 31-ին, ժամը 00:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 109 շենքի վերելակը հոսանքազրկման հետևանքով խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Ա.-ին (ծնված 2002 թ.):

Այս խորագրի վերջին նյութերը