Երեկ՝ ուշ երեկոյան, Գյումրիի ռեստորաններից մեկում արտակարգ պատահար է գրանցվել: Երեկոյան՝ ժամը 11:00-ի սահմաններում, Գյումրու Շտապ օգնության բաժանմունք ահազանգ է ստացվել, որ ռեստորաններից մեկում հարսանյաց հանդեսի ժամանակ մի քանի տասնյակ մարդ է թունավորվել: Հոսպիտալացվել են 31 հոգի, այդ թվում՝ մեկ երեխա, իսկ առավոտյան հոսպիտալացվել է նաև հարսնացուն:
Ականատեսների վկայությամբ՝ թունավորված մասնակիցները վատացել են միանագամից, որը դրսևորվել է ուշագնացության դեպքերով, սրտխփոցներով և ընդհանուր թուլությամբ: Բարեբախտաբար, մահվան դեպք չի գրանցվել:
Դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել ամբողջ հանրապետության մասշտաբով։ Գիշերը Գյումրի են ժամանել Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը և մի շարք մասնագետներ: Գիշերը փակվել է նաև «Նաիրի» ռեստորանը, դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանները:
Շիրակի մարզի սանէպիդկայանի տնօրեն Կարինե Թաիրյանի խոսքերով՝ թունավորումը սննդային է եղել, սակայն դեռևս հնարավոր չէ պարզել, թե որ սննդամթերքն է եղել թունավորման պատճառը:
«Ժամը 23:00-ի սահմաններում ինֆեկցիոն հիվանդանոցից ահազանգ ենք ստացել, որ կան միամոմենտ հիվանդներ: Բնականաբար, մեր ծառայությունն անմիջապես բրիգադաներ կազմելն է եղել և՛ ռեստորանում, և՛ ինֆեկցիոն հիվանդանոցում: Կատարվել են նմուշառումներ բոլոր սննդամթերքներից և հիվանդներից: Պատկերը հետևյալն է՝ միանշանակ սննդային թունավորում, բայց ի՞նչ սննդից՝ դեռևս չենք կարող ասել: Նմուշների մի մասն ուղարկվել է Երևան՝ լաբորատոր հետազոտության»,-«7օր»-ին ասել է Կարինե Թաիրյանը:
Գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն արձանագրել է, որ, բարեբախտաբար, ծանր թունավորման դեպքեր չկան, հիվանդների վիճակը նորմալ է, և մինչև երկուշաբթի բոլոր տուժածները դուրս կգրվեն:
Զանգվածային թունավորում Գյումրիում

Դերենիկ Մալխասյան
Գյումրի