Լրահոս

19.02.2010 17:49


Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Ներսիկ Նազարյանի

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, տեղի ունեցավ դատական նիստը, քննելու □Ժառանգություն□ կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքը ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանի: Հիշեցնենք, որ պատգամավորի բողոքել է 2009թ. հոկտեմբերի 22, 29-ին և նոյեմբերի 12-ին Երևանում անցկացված բողոքի գործողությունների ընթացքում խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանական ոտնձգությունների վերաբերյալ, որոնք պարունակում էին ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, իր կողմից տրված հաղորդագրություններին պատշաճ ընթացք չտալուն' օրինազանց ոստիկանների գործողություններ վերաբերյալ քրեական գործեր չհարուցելուն:

Դատական նիստը սկսվեց նշանակված ժամին' 15.00-ին: Սակայն Ներսիկ Նազարյանը նիստին չէր ներկայացել: Դատարանն ընթերցեց նրա ուղարկած գրությունը, որով Ն. Նազարյանը դատարանից խնդրում էր հետաձգել նիստը մինչև փետրվարի 26-ն այն պատճառաբանությամբ, թե «...բողոքի վերաբերյալ նյութեր ներկայացնելու, և բացատրություններ տալու համար իրենց կողմից իրականացվում են հարցումներ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար, հանձնարարվել է համապատասխան ստորաբաժանումներին ներկայացնել անհրաժեշտ նյութերը...»:  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ն. Նազարյանի բացատրությունը թերևս նաև վկայում է, որ ինքն իրոք անգործություն է ցուցաբերել, և «Ժառանգության» պատգամավորի հաղորդագրություններից ամիսներ անց միայն ինչ-որ նյութեր է փորձում հավաքել:

Ն. Նազարյանի դիմումը դատարանը բավարարեց և նիստը հետաձգվեց մինչև հաջորդ շաբաթ` չնշելով կոնկրետ օրը:

«Ժառանգություն» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը