Լրահոս

19.02.2010 17:47


Ուիլյամ Բերնս. «Մենք ձգտում ենք հասնել խնդրի կայուն և երկարաժամկետ լուծման»

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսը, այց կատարելով Բաքու, խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին և ասել, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ իրենք ձգտում են հասնել խնդրի կայուն և երկարաժամկետ լուծման՝ համաձայն հելսինկյան սկզբունքների՝ կապված տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի հետ։

-Այդ ամենն իրագործելու ուղղությամբ արվող փորձերը ղեկավարում է իմ գործընկեր Բրադկեն։ Նախագահ Օբաման և տիկին Քլինթոնը մեծ հետաքրքրություն են ցուցաբերում անվտանգությանն ու կայունությանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին,-հավելել է նա։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը