Լրահոս

30.05.2018 00:14


Վարդան Մինասյանի վերադարձը հաղթական չստացվեց (տեսանյութ)

Վարդան Մինասյանի վերադարձը հաղթական չստացվեց (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Մալթայի ընտրանու հետ: Խաղը տեղի ունեցավ Ավստրիայի Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում:

Հանդիպման հաշիվը բացվեց 13-րդ րոպեին: Հայաստանի հավաքականում իր նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ Իվան Յագանը, ով աչքի ընկավ Մխիթարյանի փոխանցումից հետո:

Առաջին խաղակեսի վերջում մեր ընտրանու դարպասին 11 մետրանոց հարված նշանակավեց: Գնդակին մոտեցավ Ագիուսը ու անվրեպ հարվածեց` 1:1:

Երկրորդ կեսում հավասար պայքար էր ընթանում: Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները խաղի 77-րդ րոպեից գործում էին 10 խաղացողով: Երկրորդ դեղին քարտը ստանալով դաշտից հեռացվեց Վարազդատ Հարոյանը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում գոլեր այդպես էլ չգրանցվեցին` 1:1:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի` մրցելով Մոլդովիայի ընտրանու հետ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը