Լրահոս

19.02.2010 17:00

«Միասին» շարժումը նախագահի և կառավարության վարած բարեփոխումների աջակիցն է

Կառավարության ղեկավարն այսօր ընդունել է «Միասին» երիտասարդական շարժման ներկայացուցիչներին, որոնց ողջունելով, մասնավորապես, ասել է է. «Ձեր աշխատանքը գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում, եւ հասարակությունը դրական է արձագանքում ձեր բոլոր նախաձեռնություններին»։ «Միասին»  շարժման անդամները Տիգրան Սարգսյանին են ներկայացրել կատարված աշխատանքներն ու միջոցառումները, նշելով, որ շարժումը Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության վարած բարեփոխումների աջակիցն է։ Հանդիպման ժամանակ խոսվել է Հայաստանի Հանրապետությունում ընթացող բարեփոխումների եւ դրանցում երիտասարդության դերակատարության մասին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։