Լրահոս

07.12.2010 17:19


Լիտվայի արտգործնախարարը միջնորդների հետ քննարկել է ղարաբաղյան խնդրի կարգավորումը

Լիտվայի ԱԳՆ մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, թե Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը և ԵԱՀԿ Մինսկի խմբի հմանախագահները հանդիպել են։

Նախարարը հետաքրքրվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

ԱԳ նախարար Ա. Աժուբալիսը հայտարարել է, թե Լիտվան՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, մտադիր է իր նախագահության օրոք ավելի շատ ուշադրություն դարձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Նշենք, որ Լիտվան ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի 2011թ.։

 

Այս խորագրի վերջին նյութերը