Աշխարհ

29.05.2018 17:41


Մակրոնը զորակցել է Էրդողանին բռնապետ անվանած «Le Point» ամսագրին

Մակրոնը զորակցել է Էրդողանին բռնապետ անվանած «Le Point» ամսագրին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցություն է հայտնել «Le Point» հանդեսին, որի շապիկին հայտնվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը՝ «բռնապետ» գլխագրով:

Ֆրանսիայի Ավինգոն քաղաքում տեղի թուրքական համայնքը բողոքի ակցիա էր կազմակերպել, որի ժամանակ տարբեր տեղերի ցուցափեղկերից ապօրինաբար հանել են ամսագրի վերջին համարի մասին ծանուցող ազդագրերը:

Այդ կապակցությամբ խիստ դժգոհություն է հայտնել Մակրոնը՝ «Twitter»-ում գրելով. «Ֆրանսիայում խիստ անընդունելի է Le Point հանդեսի ազդագրերի հետ այդ կերպ վարվելը, ինչ է թե դրանք դուր չեն գալիս ազատության թշնամիներին։ Մամուլի ազատությունը անգին է։ Եթե մամուլի ազատություն չլինի, ապա կլինի բռնապետություն»։

Հիշեցնենք, որ թեմայի առնչությամբ մեկնաբանություն էր արել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

«Մենք լավ գիտենք նմանատիպ հարձակումների նպատակը։ Արդեն անցել են այն օրերը, երբ Թուրքիան ձեզանից հրահանգ էր ստանում։ «Բռնապետ» ասելով՝ դուք այլևս չեք կարող հետ բերել այդ օրերը»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը