ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ. «Ղարաբաղյան կողմը ոչ մի կորուստ չի ունեցել»
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ հունվարի 18-ին ղարաբաղյան կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, և շփման գծում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով ադրբեջանցի 3 զինվոր է զոհվել, 2-ը՝ վիրավորվել։ Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարն էլ ասել էր, թե հակառակորդի կորուստներն իրենցից պակաս չեն։
Այս դեպքի կապակցությամբ ադրբեջանական կողմն ակնհայտորեն մեկ կենտրոնից ուղղորդված աղմուկ է բարձրացրել։ Մասնավորապես ադրբեջանական կազմակերպություններից մեկն այսօր հայտարարել է, որ պատերազմն առանց վարանելու պետք է օր առաջ սկսել։
-Ղարաբաղյան կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը,- այսօր «7օր»-ին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սենոր Հասրաթյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, սակայն ԼՂՀ պաշտպանության բանակը լռեցնում է հակառակորդին։
-Բայց, ի տարբերություն մյուս օրերի, երեկ ավելի հանգիստ է եղել,- ասել է Ս. Հասրաթյանը՝ ավելացնելով, որ ղարաբաղյան կողմը ոչ մի կորուստ էլ չի ունեցել, ինչպես պնդել է ադրբեջանական կողմը։
Նա միաժամանակ ուշադրություն է հրավիրել ադրբեջանական կողմից այն 3 զոհերի անուն, ազգանունների վրա, որոնք հիշատակել էին ադրբեջանական ԶԼՄ-ները։
-Զոհվածներից մեկը լեզգի է, մեկը՝ ավար, մյուսը՝ թալիշ,- ասել է Ս. Հասրաթյանը՝ այդ փաստը որպես խոսուն օրինակ համարելով, որ ադրբեջանցիները հայերից բացի նաև իրենց տարածքում բնակվող ազգային փոքրամասնություններին են ճնշում։
-Հարց է առաջանում, թե նրանք ինչպե՞ս են զոհվել։ Ամենայն հավանականությամբ, դա միջանձնային փոխհարաբերությունների արդյունք է, որը հաճախ է տեղի ունենում ադրբեջանական բանակում,- ընդգծել է ԼՂՀ ՊԲ հասարակայնության հետ կապերի վարչության պետը։
Ի դեպ, հիշեցնենք, որ վերջերս 2 ադրբեջանցի զինծառայողներ գնդակահարել էին 4 սպայի, այնուհետև ինքնասպան եղել։

7or.am