Լրահոս

29.05.2018 16:58


Աշտարակի Մուղնի թաղամասի տներից մեկի բակում օձ է հայտնաբերվել

Աշտարակի Մուղնի թաղամասի տներից մեկի բակում օձ է հայտնաբերվել

Մայիսի 29-ին, ժամը 08:56-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան բակում՝ ծառի վրա, հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ (մոտ 1 մետր երկարությամբ) և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը