Լրահոս

29.05.2018 12:55


ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. կա տուժած

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. կա տուժած

Մայիսի 28-ին, ժամը 23:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Հ. Մ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ հետազոտվել է և դուրս գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել հովացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը