Լրահոս

19.02.2010 16:02

ՀՀ–ում Իրանի դեսպան. «Ո՛չ ԱՄՆ–ը, ո՛չ Իսրայելը որևէ կերպով չեն համարձակվի որևէ քայլ անել Իրանի դեմ»

ՀՀ–ում Իրանի դեսպան. «Ո՛չ ԱՄՆ–ը, ո՛չ Իսրայելը որևէ  կերպով չեն համարձակվի որևէ քայլ անել Իրանի դեմ»

Մամուլի ազգային ակումբում անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի հնարավորությանը՝ ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյիդ Ալի Սաղայանն ասել է՝ մարդ պետք է բոլոր հնարավոր զարգացումները հնարավոր համարի և պատրաստ լինի դրան, սակայն հաշվի առնելով այն իրավիճակը, որում գտնվում են Միացյալ Նահանգները, հաշվի առնելով իր ներկայությունն Իրաքում և Աֆղանստանում, ինչպես նաև ներքին տնտեսական խնդիրները, որ ունի ԱՄՆ-ը՝ նա բացառել է այդ պայմաններում ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ գործողությունների դիմելը։

Ինչ վերաբերում է Իսրայելի հետ պատերազմին, դեսպանն ասել է. «Մենք մշտապես պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման, այդ իսկ պատճառով երկրների ղեկավարների աշխատասեղանից երբեք չեն վերանում բոլոր տարբերակները, սակայն մենք այն կարծիքին ենք, որ հիմա Իսրայելը՝ սիոնիստական ռեժիմը, որը մենք համարում ենք ոչ լեգիտիմ և անօրինական վարչակարգ, չունի այդ հնարավորությունը։ Իրաքյան պատերազմի ժամանակ, երբ մենք դեռ չունեինք այն հզորությունը, որ հիմա ունենք, անգամ իրենք չկարողացան որևէ կերպով մեզ վրա ճնշում գործադրել և հաղթանակի հասնել, էլ ուր մնաց այժմ, երբ մենք հասել ենք մեծ ձեռքբերումների։ Ուստի կարծում եմ, որ ոչ՛ Միացյալ Նահանգները, ո՛չ Իսրայելը որևէ  կերպով չեն համարձակվի որևէ քայլ անել Իրանի դեմ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։