Լրահոս

29.05.2018 10:02


Ճամբարակում 28-ամյա պայմանագրային զինծառայողը Opel-ով բախվել է հողաթմբին ու մի քանի պտույտ գլխիվայր շրջվել

Ճամբարակում 28-ամյա պայմանագրային զինծառայողը Opel-ով բախվել է հողաթմբին ու մի քանի պտույտ գլխիվայր շրջվել

Այսօր՝ մայիսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում 28-ամյա Նարեկ Ճաղարյանը իր վարած Opel մակնիշի 35 PQ 401 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ավտոճանապարհին՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, մի քանի պտույտ գլխվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի եզրին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 35 հրշեջ-փրկարարական ջոկատը։

Նախապատրաստված նյութերը հնարավոր է՝ փոխանցվեն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, քանի որ պարզվել է՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա վերջերս էր ամուսնացել, իսկ ավտոմեքենան գնել էր 1-2 օր առաջ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը