Լրահոս

19.02.2010 15:51

Մայրաքաղաքում արձանագրվել է հանցագործությունների աճ

Մայրաքաղաքում արձանագրվել է հանցագործությունների աճ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը լրատվամիջոցների հետ հանդիպմանը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի կողմից 2009-ին կատարված աշխատանքները։

-Հաշվետու ժամանակաշրջանում մայրաքաղաքում արձանագրվել է հանցագործությունների աճի միտում։ Ընդհանուր թվով գրանցվել է 7026 հանցագործություն, որը 2210-ով ավելի է նախորդ տարվանից։ Դեպքերի աճը տեղի է ունեցել հիմնականում սեփականության և անձի դեմ ուղղված հանցագործությունների հաշվին,-ասել է Ն. Նազարյանն ու ավելացրել, թե զգալի բարելավվել է հրազենի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վիճակը։

-Սակայն հրազենով կատարված հանցագործությունների աճի պարագայում այդ ցուցանիշները դեռևս բավարար համարել չի կարելի։

Երևան քաղաքի վարչության պետն ասել է, որ տարվա ընթացքում ակտիվացել է թմրամոլության դեմ իրականացվող պայքարը, որի արդյունքում ցուցանիշներն աճել են 229-ով.

-Հարկ է նշել, որ կապված թմրանյութերի իրացման դեպքերի աճի հետ՝ նվազել է նրանց բացահայտման ցուցանիշը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։