Աշխարհ

28.05.2018 22:37


«Արսենալ»-ը համաձայնել է գնել Սոկրատիսին

«Արսենալ»-ը համաձայնել է գնել Սոկրատիսին

Դորտմունդի «Բորուսիայի» հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը մոտ է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն,- հաղորդում է «The Independent»-ը:

«Զինագործները» համաձայնել են գերմանական ակումբին վճարել 16 միլիոն ֆունտ ստերլինգ: Սկզբնական առաջարկը կազմում էր 13 միլիոն, սակայն դորտմունդցիները հրաժարվել են այդ գումարով բաց թողնել Սոկրատիսին:

Սպասվում է, որ գործարքը կկայանա ընթացիկ շաբաթվա ընթացքում:

Գերմանիայի ավարտված առաջնությունում Սոկրատիսը մասնակցել է 30 հանդիպման:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը