Երեկ հրավիրված մամուլի ասուլի ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը լրագրողներին հայտնել էր, որ Հովիկ Աբրահամյանին առաջարկելու է Ազգային ժողովում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ քննարկում չկազմակերպել, մինչև հանձնաժողովը եզրակացություն չներկայացնի։ Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում միաձայն հավանություն է տրվել այդ որոշմաը։ ԱԺ նախագահին այն կարվի այսօր երեկոյան՝ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ կայանալիք աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
ԱԺ ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու նախաձեռնությամբ։ Մյուս երեք խմբակցությունները մինչև երկուշաբթի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին պետք է ներկայացնեն այս նախաձեռնության վերբերյալ իրենց դիրքորոշումը։
Հովիկ Աբրահամյանին առաջարկը կարվի այսօր երեկոյան