Լրահոս

28.05.2018 17:00


Կիևյան փողոցի շենքի բակում ծառի ճյուղը պոկվել է և ընկել ավտոմեքենայի վրա

Կիևյան փողոցի շենքի բակում ծառի ճյուղը պոկվել է և ընկել ավտոմեքենայի վրա

Մայիսի 28-ին, ժամը 12:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 4 շենքի բակում գտնվող ծառի ճյուղը պոկվել է և ընկել մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառի ճյուղը հեռացրել են Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայի վրայից:

Այս խորագրի վերջին նյութերը