Աշխարհ

28.05.2018 15:18


Էլթոն Ջոնը Հայաստանի մասին գրառում է կատարել Instagram-ում

Էլթոն Ջոնը Հայաստանի մասին գրառում է կատարել Instagram-ում

Բրիտանացի հայտնի երգիչ, երաժիշտ Էլթոն Ջոնը Instagram-ի իր էջում գրառում է կատարել հայաստանյան այցի մասին: «Մեկ չկամեցողն անգամ չի կարող վերջ տալ այն ամբողջ սիրուն, որը մենք այսօր զգացինք Հայաստանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է երգիչը:

Նա գրառմանը կից հայկական եռագույնով սիրտ պատկերող լուսանկար է տեղադրել:

***

Հայաստանում շատ հուզիչ և ոգեշնչող փոփոխություններ են տեղի ունենում: Այս մասին Հայաստանից հեռանալուց հետո Instagram-ի իր էջում գրառում է կատարել հայտնի բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը:

Հրապարակելով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ արված լուսանկարը՝ երաժիշտը գրել է. «Մեծ պատիվ է նման ջերմ հյուրընկալության արժանանալ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Այս հրաշալի երկրում շատ հուզիչ ու ոգեշնչող փոփոխություններ են տեղի ունենում: Շնորհակալ եմ բոլորին` Դևիդին և ինձ նման կերպ ընդունելու համար»:

Այս խորագրի վերջին նյութերը