Լրահոս

19.02.2010 15:30


ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը թաքուն իդեաներ ունի

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի խոսքերով՝ բոլոր վարկային ռեսուրսները գնում են մարզեր, որպեսզի մայրաքաղաքն ու մարզերը համաչափ զարգանան։

-Անջրպետը չի մեծանում։ Վերջին 3 տարում մեծանում էր, անցած տարի արդեն կանգնել էր այդ մեծացումը տնտեսական ցուցանիշներով,- «7օր»-ին ասել է Վ. Տերտերյանը՝ ավելացնելով, որ կառավարությունն այդ ուղղությամբ ծրագրեր է մշակում, սակայն դա մեկ օրվա լուծվելիք խնդիր չէ.

-Մեր նախարարությունն այս տարի պետք է փորձի տարածքային համաչափ զարգացման քաղաքականության հայեցակարգ մշակել բյուջետային բաշխումների պլանավորման առումով։ Մի քանի թաքուն իդեաներ էլ ունենք։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը