Լրահոս

19.02.2010 15:29


Իրանը հաստատակամ է Հայաստանի հետ արտատնտեսական հարաբերությունները զարգացնելու հարցում

Իրանը հաստատակամ է Հայաստանի հետ արտատնտեսական հարաբերությունները զարգացնելու հարցում

-Ինչպես նախկինում, ներկայում ևս երկու երկրների միջև ընթանում են ռազմավարական բնույթի նախագծերի իրականացման հետ կապված նախագծերը, և իմ՝ որպես ԻԻՀ դեսպանի պարտականությունների մեջ է հետամուտ լինելը և զբաղվելը ռազմավարական այդ ծրագրերի ընթացքով,- Հայաստանի և Իրանի տնտեսական համագործակցության հարցերին անդրադառնալով՝ ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյիդ Ալի Սաղայանը։

Այդ ծրագրերն են՝ Մեղրիի հէկերը, նավթամթերքներ տեղափոխող խողովակաշարը, ինչպես նաև երկաթգծի և նոր ավտոճանապարհի կառուցումը։

Ինչ վերաբերում է արտատնտեսական հարաբերությունների ծավալին, դեսպանը նշել է, որ հաշվի առնելով վերջերս համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջացումը՝ այդ ծավալը մի փոքր նվազել է, և աշխատանքներ են տարվում ծավալի բարձրացման ուղղությամբ։ Նա հուսով է, որ Հայաստանի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը  կնպաստի ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը։

-Մենք հաստատակամ ենք առավել ընդլայնելու և զարգացնելու արտատնտեսական հարաբերությունները,- ասել է դեսպանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը