Լրահոս

27.05.2018 21:27


Կանխվել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը

Կանխվել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը

Մայիսի 27-ին, ժամը 20:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ երիտասարդ աղջիկը անցել է Երևան քաղաքի Կիևյան կամրջի արգելապատնեշը և փորձում է ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Քաղաքացիները կանխել են 1990թ. ծնված Ա. Բ.-ի ինքնասպանության փորձը, իսկ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը