Լրահոս

27.05.2018 21:06


Էլթոն Ջոնը երջանիկ է Հայաստանում դրական փոփոխությունների մասը լինելու համար (տեսանյութ)

Էլթոն Ջոնը  երջանիկ է Հայաստանում դրական փոփոխությունների մասը լինելու համար (տեսանյութ)

Հանրահայտ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, որը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մայիսի 26-ին ժամանել է Հայաստան, նշեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ փոփոխություններ են նախաձեռնել Հայաստանում, և ինքը երջանիկ է, որ նախատեսվող փոփոխությունների ցունամիի մի մասն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 27-ին «Երևան, իմ սեր» հիմնադրամում լրագրողների հետ ունեցած կարճատև հանդիպմանն ասաց երաժիշտը:

Անդրադառնալով Հայաստանի ապագային՝ Ջոնը շեշտեց, որ միանգամից հնարավոր չէ ամեն բան փոխել, պետք է քայլ առ քայլ գնալ բարեփոխումների:

Բրիտանցի երգիչ Էլթոն Ջոնը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Starkey հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Օսթինը ժամանել են «Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն»:

Բարեգործական ակցիայի շրջանակում մայիսի 27-ին 100 լսողական սարք է բաժանվել մանուկներին:

Այս խորագրի վերջին նյութերը