Աշխարհ

26.05.2018 12:35


«Արսենալ»-ը բանակցություններ է վարում «Յուվենթուս»-ի վետերան պաշտպանի հետ

«Արսենալ»-ը բանակցություններ է վարում «Յուվենթուս»-ի վետերան պաշտպանի հետ

Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրվում է Թուրինի «Յուվենթուս»-ի պաշտպան Շտեֆան Լիխշտայների ծառայություններով: Այս մասին հայտնում է BBC-ի թղթակից Դեվիդ Օրնշտեյնը:

Աղբյուրի տեղեկություններով, «Արսենալ»-ում կարծում են, որ 34-ամյա շվեյցարացին «զինագործներ»-ի հանդերձարան փորձ և առաջնորդի որակներ կբերի:

Լիխշտայները, ով 2011 թվականից հանդես է գալիս «ծեր սինյորա»-ի կազմում, ամռանն ազատ գործակալի կարգավիճակ կստանա, հետևաբար կարող է «Արսենալ» տեղափոխվել անվճար:

Նախորդ մրցաշրջանում Լիխշտայները «Յուվենթուս»-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը