Լրահոս

25.05.2018 14:34


ՀՀԿ նախագահի փոփոխության հարց չկա օրակարգում (տեսանյութ)

ՀՀԿ նախագահի փոփոխության հարց չկա օրակարգում (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի փոփոխության հարց չի քննարկվել և չկա օրակարգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Արա Բաբլոյանն այս մասին նշեց մայիսի 25-ին ճեպազրույցում՝ արձագանքելով լրագրողի հարցին:

«Չի քննարկվել կուսակցության նախագահի փոփոխության հարց: Այդպիսի հայտարարություն էլ չի եղել: Օրակարգում չկա նման փոփոխության հարց»,-հավաստիացրեց ԱԺ նախագահը:

Հարցին՝ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունն արդյոք կհավաքի բավարար ձայներ, Բաբլոյանն ասաց՝ կանխագուշակել և դրա շուրջ ինչ-որ մտքեր արտահայտելն այնքան էլ ճիշտ չի համարում: «Երբ կլինեն ընտրություններ, այդ ժամանակ կհասկանանք»,-նշեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը