Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի քանի հարցեր:
Հանձնաժողովն այսօր քննարկել և մերժել է դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար տուգանքի ենթարկված «Վագաֆարմ» ընկերության վարչական բողոքը՝ որոշումն ընկերության մասով չեղյալ համարելու վերաբերյալ: Հանձնաժողովի ուսումնասիրությամբ, հակամրցակցային համաձայնությունը կայացել է սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին և դրսևորվել է սիրտ անոթային, հակավիրուսային և շաքարային դիաբետի դեմ օգտագործվող դեղորայքի գների՝ որոշակի ժամանակահատվածում, տնտեսական որևէ գործոնով չհիմնավորված բարձրացմամբ: «Վագաֆարմը» հակամրցակցային համաձայն ության համար տուգանված 7 ընկերություններից մեկն է, որի տուգանքի չափը կազմել է ավելի քան 40 միլիոն դրամ (ընկերության նախորդ տարվա հասույթի 2 տոկոսը, ինչպես նախատեսված է օրենքով): Ընկերության՝ վարչական բողոքում նշված հակափաստարկներն անհիմն համարելով, Հանձնաժողովը մերժեց այն, տուգանքի որոշումը թողնելով անփոփոխ:
Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ այսօր կարճվել է նույն հակամրցակցային համաձայնության համար տուգանված «Ալֆաֆարմ» ընկերության (տուգանքի չափը' ավելի քան 113 միլիոն դրամ) վարչական բողոքի հիման վրա հարուցված վարույթը, քանի որ ընկերությունն ակտը (Հանձնաժողովի որոշումը) միաժամանակ բողոքարկել է թե Հանձնաժողովին, թե դատարան: Այդպիսի դեպքերում վարչական մարմնում ակտը ենթակա է կարճման և քննության ենթակա' դատարանում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի պաշտոնական վեբ կայքում' www.competition.am , տեղադրվել են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների գների դիտանցման և միջազգային շուկաներում դրանց դինամկիայի համարդություններն ու վերլուծությունները (http://www.competition.am/index.php?menu=303&lng=1), ինչպես հայտարարվել էր նախօրոք: Բաժնի նյութերը պարբերաբար կթարմացվեն:
«Վագաֆարմի» բողոքը մերժվել է