Լրահոս

19.02.2010 14:08


«Հարկերի մասին» օրինագիծը հնարավոր է՝ խմբագրված ներկայացվի ԱԺ

«Հարկերի մասին» օրինագիծը հնարավոր է՝ խմբագրված ներկայացվի ԱԺ

Խորհրդարանի առաջիկա քառօրյային օրենսդիրների կողմից խիստ քննադատության արժանացած «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ՀՀ կառավարությունը հնարավոր է՝ խմբագրված ներկայացնի։ Այսօր այս մասին «Ուրբաթ» ակումբում «7օր»-ին ասել է ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ նշելով, որ մի փոքր կխմբագրեն ոչ թե բովանդակային, այլ վարչարարությանը վերաբերող հատվածը։

-Հիմա ոչ թե կգրվի, որ հավասարեցնում ենք հարկային մարմիններին, այլ ասում ենք՝ տեղական ինքնակառավարման մարմինը, որպես հարկային վարչարար, կարող է անել սա, սա և սա։ Մնացածին այլևս չեմ հավասարեցնում, այսինքն՝ ստուգում չի կարող անել, տնտեսվարող օբյեկտ, գյուղացու բնակարան և այլն չի կարող մտնել։ ՏԻՄ-ն անում է այլ կարգի վարչարարություն։ Մեկ սա ենք անելու, մեկ էլ, միգուցե, այդ հարկատեսակներից 6-ը հանենք և ներկայացնենք հյուրանոցային հարկն ու կայանատեղիների հարկը, իսկ լրացուցիչ հարկատեսակները առանձին օրենքներով կսահմանվեն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը