Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է մայիսի 29-ին և հունիսի 4-ին Ավստրիայում կայանալիք ստուգողական հանդիպումներին:
Մայիսի 23-ին մեր ազգային թիմը ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում բաց մարզում է անցկացրել: Պարապմունքից հետո հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը զրուցել է լրագրողների հետ:
-Ի՞նչ մարզավիճակում եք գտնվում:
-Կարելի է ասել նորմալ մարզավիճակում եմ՝ չնայած վերջին խաղն անցկացրել եմ 10 օր առաջ: Կարող եմ ասել, որ պահպանել եմ ֆիզիկական վիճակս, գիտակցել եմ, որ 10 օր ազատ եմ լինելու, ինձ վրա աշխատել եմ:
-Առաջիկա մրցակիցների մասին ի՞նչ կասեք:
-Դեռ չենք ուսումնասիրել: Ճիշտ է՝ խաղացել ենք այդ հավաքականների հետ, բայց երևի շատ փոփոխություններ են ունեցել, ինչպես մենք: Դեռ ժամանակ կա, մարզիչը մեզ կծանոթացնի մրցակիցներին:
-Հավաքականի գլխավոր մարզիչը դարձյալ Վարդան Մինասյանն է. ինչպիսի՞ն են սպասելիքները:
-Սպասելիքները շատ են: Հենց ինքը նույնպես մեծ սպասելիքներ ունի մեզնից: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով խաղանք և այս հնարավորությունն օգտագործենք: Դժվար է, հեշտ չի լինելու, բայց կփորձենք ամեն ինչ անել:
-Հավաքականի նորեկների մասին ի՞նչ տպավորություն ունեք:
-Մի քանի բառ ենք խոսել, շատ ժամանակ չի եղել ծանոթանալու: Տեսանյութեր եմ դիտել, բայց շփվելու, համագործակցելու տարբերությունն այլ է:
-Երկար դադարից հետո Մովսիսյանը դարձյալ հրավիրվել է. ճիշտ է՝ այժմ վնասվածք ունի. համագործակցությունը կստացվի՞:
-Հույս ունեմ՝ իհարկե կստացվի: Եթե մարզիչը հրավիրել է, ուրեմն արժանի է դրան: Ցավոք չկա այս հավաքին, բայց կարծում եմ, որ հետագայում կօգնի:
-«Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնին հրաժեշտ է տվել Վենգերը...:
-Դժվար էր հրաժեշտ տալ: Ընդամենը 6 ամիս եմ աշխատել Վենգերի հետ. տպավորությունները շատ-շատ մեծ էին թե՛ որպես մարզիչ, թե՛ որպես մարդ: Ցավով նրան ճանապարհեցինք: Կարող ենք միայն բարի գալուստ մաղթել նոր մարզչին, ում հետ դեռ չեմ խոսել: Հուսով եմ նա «Արսենալին» կօգնի բարձրանալ:
-Ինչպե՞ս է Լոնդոնում կյանքը:
-Շատ լավ է: Բոլորը գիտեն, որ Լոնդոնը յուրահատուկ քաղաք է, տարբերվում է բոլոր քաղաքներից՝ շատ պոզիտիվ է և լավը: Եղանակը միշտ մռայլ է, բայց դա չի ազդում տրամադրության վրա: Ազատ ժամանակ փորձում եմ հնարավորինս շատ հանգստանալ:
-Մի քանի օր է վերադարձել եք Երևան. նոր Հայաստանի զգացողություն ունե՞ք:
-Նոր Հայաստան չկա. Հայաստանը միշտ եղել է և կմնա. չկա հին ու նոր, կա Հայաստան: Ամեն անգամ գալով՝ վերալիցքավորվում եմ, ուժերս հավաքում եմ, կարոտս առնում եմ և փորձում եմ նոր ուժերով մրցաշրջանը մեկնարկել:
Հենրիխ Մխիթարյան. «Նոր Հայաստան չկա»

Աղբյուրը՝ armsport.am