Լրահոս

19.02.2010 13:10

ՀՀ–ում Իրանի դեսպան. «Ես բացառում եմ պատերազմի վերսկսումը»

ՀՀ–ում Իրանի դեսպան. «Ես բացառում եմ պատերազմի վերսկսումը»

Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին անդրադառնալով՝ Հայաստանում Իրանի դեսպան Սեյիդ Ալի Սաղայանն ասել է՝ Իրանը հենց հակամարտության սկզբից մշտապես իր ջանքերն է ներդրել հակամարտությունում հրադադարի հաստատման մեջ։

-Իրանը մշտապես կողմ է եղել և մշտապես ջանքեր գործադրել, որ խնդիրը կարգավորվի կողմերի միջև երկխոսության և փոխըմբռնման միջոցով։ Դրա հետ մեկտեղ մենք մշտապես ողջունել ենք խնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերը, այդ թվում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում,- նշել է դեսպանը։

Ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակներին անդրադառնալով՝ նա նշել է, որ իր լիազորությունների շրջանակում չէ դրա վերաբերյալ կարծիք հայտնելը, քանի որ խնդրի կարգավորման բանակցություններն ընթանում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև։

Այդուհանդերձ, ազատագրված տարածքներում խաղաղարար ուժերի տեղակայման վերաբերյալ (հաշվի առնելով, որ միակ պետությունը, որ Ղարաբաղի հետ ընդհանուր սահման ունի ԻԻՀ-ն է) Իրանը մշտապես ունեցել է և ունի իր տեսակետը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման հավանականությանն անդրադառնալով՝ Սեյիդ Ալի Սաղայանն ասել է.

-Ոչ մի ցանկություն չունեմ, որ նման բան տեղի ունենա, և կողմ եմ, որ հարցը կարգավորվի երկխոսության շրջանակներում։ Իմ անձնական կարծիքն այն է, որ ես բացառում եմ պատերազմի վերսկսումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։