Լրահոս

19.02.2010 12:55

Ներսես Նազարյան. «Ես կարոտախտով չեմ տառապում»

Ներսես Նազարյան. «Ես կարոտախտով չեմ տառապում»

-Ես կարոտախտով չեմ տառապում, որովհետև 26 տարի այս համակարգում եմ։ Համակարգի նկատմամբ ոչ մի կարոտախտ չունեմ,-ասել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե խոսակցություններ են պտտվում, որ ՀՀ ոստիկանապետի փոփոխություն է տեղի ունենալու, իսկ նոր պաշտոնում նշանակվելու համար շոշափվում են Ներսես Նազարյանի և Վլադիմիր Գասպարյանի անունները։ Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նույն հարցին պատասխանելիս ասել էր, թե իր գլխին սև ամպեր չեն կուտակվել, իսկ այդ խոսակցությունները տարածում են այդ պաշտոնի հետ սիրավեպ կառուցած և կարոտախտով տառապող մարդիկ։

-Չեմ ուզում նախարարի ասածը մեկնաբանել. և՛ Նազարյանը, և՛ Գասպարյանը չեն ուզենա, որ իրենց անունը շոշափվի։ Կան ուժեր, որոնք ուզում են լարում մտցնել։ Ամենակարևորն այն է, որ մենք մեզ կարողանանք պահել այնպես, որ նման խարդավանքի չգնանք և համակարգը նորմալ ու հանգիստ պահենք, ինչը և արվում է,-նշել է Ն. Նազարյանը։

Այնուամենայնիվ, նա ասել է, թե յուրաքանչյուր բաժանմունքի պետ ցանկություն ունի բաժնի պետ դառնալու.

-Ցանկությունը բոլորի մոտ կա, դա վատ ցանկություն չի, և որևէ մեկը չի կարող դրան քննադատաբար վերաբերվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։