2009 թվականին «Ժառանգություն» կուսակցության երիտասարդները, խմբակցության պատգամավորներն ու տասնյակ հ/կ-ների ներկայացուցիչներ հանրապետության մարզերում և մայրաքաղաքում նախաձեռնեցին բողոքի մի շարք գործողություններ' «Ընդդեմհայ-թուրքականարձանագրությունների, մադրիդյանսկզբունքներիևՀՀ-ումտիրողբռնապետականռեժիմի»:Կուսակցության տարածած հաղորդագրություններից և տպագիր ԶԼՄ-ների հրապարակումներից հանրությունը որոշ չափով տեղեկացված է, թե իրավապահներն ինչ եռանդով էին խոչընդոտում ակցիաների անցկացմանը, հատկապես' Երևանում: Մասնավորապես' 2009թ. հոկտեմբերի 22-ի, 29-ի և նոյեմբերի 12-ի բողոքի գործողությունների ընթացքում ոստիկանները բացեիբաց չարաշահեցին իրենց լիազորությունները' պատռելով խաղաղ ցուցարարների պաստառները, կենդանի շղթա կազմելու միջոցով արգելելով մասնակիցների ազատ տեղաշարժերը, հրելով ու քաշքշելով նրանց և այլն: Այդ կերպ վարչախմբի հենարաններից ոստիկանությունը կոպտորեն խախտում էր ՀՀ Սահմանադրությունը, որի 29 հոդվածի համաձայն' յուրաքանչյուրոքունիխաղաղ, առանցզենքիհավաքներանցկացնելուիրավունք:
Ակցիաների մասնակից, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վերոնշյալ երեք դեպքում էլ ՀՀ ոստիկանապետին, գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին սահմանված կարգով հաղորդումներ է ուղարկել ոստիկանների վերոնշյալ հանցագործությունների մասին: Սակայն, ինչպես «Ժառանգությունը» քաջ գիտե նաև իր անցյալի փորձից, ոստիկանությունն ու դատախազությունը ՀԱՆՑԱԿԱԶՄ ՉԵՆ ԳՏԵԼ ուժայինների բռնի, ապօրինի գործողություններում, և արդյունքում չհարուցվեց ոչ մի քրեական գործ և լիազորությունները չարաշահած ոչ մի ոստիկան պատասխանատվության չենթարկվեց: Այնինչ, ի գիտություն որոշ իրավապահների, ՀՀ քրեական օրենսգրքի 163 հոդվածի համաձայն' պատասխանատվությունէսահմանվումօրինականժողովներ, հանրահավաքներ, երթերկամցույցերանցկացնելըկամդրանցմասնակցելըխոչընդոտելուհամար:
Համաձայն չլինելով հանցագործությունների մասին տրված հաղորդագրություններին ընթացք չտալու անօրինական որոշումներին' Զարուհի Փոստանջյանը դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան' բողոք ներկայացնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանի անգործության դեմ, ով սահմանված կարգով հանցագործությունների մասին վերոնշյալ հաղորդումներին պատշաճ գնահատական չի տվել' որոշումներ չի կայացրել քրեական գործեր հարուցելու վերաբերյալ: Այսօր' ս/թ. փետրվարի 19-ին, ժամը 15.00-ին, նշանակվածէդատականնիստը:
«Ժառանգությունը» հայտարարում է, որ մինչև վերջ հետամուտ է լինելու գործի արդար ավարտի և օրինազանց ոստիկաններին պատասխանատվության ենթարկելուն: Եվ եթե մեր պետության արդարադատությունը կրկին պարտակի հանցագործությունն ու անպատիժ թողնի բողոքի գործողությունների մասնակիցների հանդեպ ոստիկանական ոտնձգությունները, ապա կուսակցությունը, փաստացի սպառելով ՀՀ-ում հարցի լուծման իրավական մեխանիզմները, ստիպված կլինի հայցով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Ժառանգությունը» նաև հիշեցնում է, որ դեռ 2005թ. նոյեմբերին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված' 21 հարցից բաղկացած Հանրային Հաշվետվության Քաղաքացիական Պահանջագրից հետո սկիզբ առան բրգաձև հանցագործություններն ու հալածանքները «ժառանգություն» կուսակցության և նրա անդամների դեմ: Ընդհուպ' փակվեց կուսակցության կենտրոնական գրասենյակը, գիշերով ինչ-որ անձ կամ անձինք մուտք էին գործում գրասենյակ և կուսակցության համակարգիչներից տեղեկատվություն կորզում, և այլն: «Ժառանգությունը» նշյալ փաստի վերաբերյալ դիմել էր ոստիկանությանը, ապա, անցնելով դատական ատյաններով' հասել նրան, որ հարուցվել էր քրեական գործ, սակայն իրավապահները դիմեցին, այսպես կոչված' հնարավորչէբացահայտելհանցագործներին պատճառաբանությանը, և գործը մինչ օրս այդ հիմքով մնում է կասեցված: Տակավին չեն հայտնաբերված նաև այն ոստիկանները, ովքեր 2007թ., Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, որտեղ ներկա էր Ռոբերտ Քոչարյանը և ականատեսն էր, թե ինչպես են իր շուրջը նստած մարդիկ ընթերցում բաժանված թռուցիկները, որոնք վերաբերում էին իր իշխանավարման օրոք առկա բազմաթիվ ապօրինություններին, հավանաբար հրահանգել էր անհապաղ չեզոքացնել թռուցիկներ բաժանող անձանց, և ոստիկանները հարձակվեցին Զարուհի Փոստանջյանի, Սեդա Մելիքյանի ու այլոց վրա, և խլեցին թռուցիկներով լի պայուսակը: Այս դեպքում ևս ակնհայտ էր, թե ովքեր էին հանցագործները, սակայն այս անգամ էլ իրավապահները դիմեցին իրենց համար դյուրին միջոցի' հարուցեցին քրեական գործ և իբրև թե հնարավոր չէ բացահայտել հանցագործներին' գործը կասեցրին: Ոստիկանությունը նաև «նախանձելի» ջանախնդրություն հանդես բերեց' չբացահայտելու այն անձին, ով 2008թ. մարտի 1-ին դանակահարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին: Եվ կասեցված այդ գործերն ու չբացահայտված բազմաթիվ այլ, հաճախ նույնիսկ' առավել զազրելի հանցագործությունները, այդ թվում' 2008թ. մարտի 1-ի 10 սպանություններն ու բազմաթիվ վիրավորները, քաղաքական բանտարկյալները, ազատ խոսքի շարունակական բռնաճնշումները և այլն, բնականաբար, իշխանությունների կամոք պետք է ունենային նաև իրենց շարունակությունը...
«Ժառանգությունը» ՀՀ լայն հանրությանը ևս մեկ անգամ հավաստիացնում և բարձրաձայնում է, որ հետևողականորեն շարունակելու է համընդհանրական իր վճռական գործունեությունը' հանուն մեր հայրենիքում արդարության, օրինականության, արժանապատվության և մարդասիրության հաստատման:
«Ժառանգության» հայտարարությունը
2009 թվականին «Ժառանգություն» կուսակցության երիտասարդները, խմբակցության պատգամավորներն ու տասնյակ հ/կ-ների ներկայացուցիչներ հանրապետության մարզերում և մայրաքաղաքում նախաձեռնեցին բողոքի մի շարք գործողություններ' «Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, մադրիդյան սկզբունքների և ՀՀ-ում տիրող բռնապետական ռեժիմի»: Կուսակցության տարածած հաղորդագրություններից և տպագիր ԶԼՄ-ների հրապարակումներից հանրությունը որոշ չափով տեղեկացված է, թե իրավապահներն ինչ եռանդով էին խոչընդոտում ակցիաների անցկացմանը, հատկապես' Երևանում: Մասնավորապես' 2009թ. հոկտեմբերի 22-ի, 29-ի և նոյեմբերի 12-ի բողոքի գործողությունների ընթացքում ոստիկանները բացեիբաց չարաշահեցին իրենց լիազորությունները' պատռելով խաղաղ ցուցարարների պաստառները, կենդանի շղթա կազմելու միջոցով արգելելով մասնակիցների ազատ տեղաշարժերը, հրելով ու քաշքշելով նրանց և այլն: Այդ կերպ վարչախմբի հենարաններից ոստիկանությունը կոպտորեն խախտում էր ՀՀ Սահմանադրությունը, որի 29 հոդվածի համաձայն' յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք:
Ակցիաների մասնակից, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վերոնշյալ երեք դեպքում էլ ՀՀ ոստիկանապետին, գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին սահմանված կարգով հաղորդումներ է ուղարկել ոստիկանների վերոնշյալ հանցագործությունների մասին: Սակայն, ինչպես «Ժառանգությունը» քաջ գիտե նաև իր անցյալի փորձից, ոստիկանությունն ու դատախազությունը ՀԱՆՑԱԿԱԶՄ ՉԵՆ ԳՏԵԼ ուժայինների բռնի, ապօրինի գործողություններում, և արդյունքում չհարուցվեց ոչ մի քրեական գործ և լիազորությունները չարաշահած ոչ մի ոստիկան պատասխանատվության չենթարկվեց: Այնինչ, ի գիտություն որոշ իրավապահների, ՀՀ քրեական օրենսգրքի 163 հոդվածի համաձայն' պատասխանատվություն է սահմանվում օրինական ժողովներ, հանրահավաքներ, երթեր կամ ցույցեր անցկացնելը կամ դրանց մասնակցելը խոչընդոտելու համար:
Համաձայն չլինելով հանցագործությունների մասին տրված հաղորդագրություններին ընթացք չտալու անօրինական որոշումներին' Զարուհի Փոստանջյանը դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան' բողոք ներկայացնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանի անգործության դեմ, ով սահմանված կարգով հանցագործությունների մասին վերոնշյալ հաղորդումներին պատշաճ գնահատական չի տվել' որոշումներ չի կայացրել քրեական գործեր հարուցելու վերաբերյալ: Այսօր' ս/թ. փետրվարի 19-ին, ժամը 15.00-ին, նշանակված է դատական նիստը:
«Ժառանգությունը» հայտարարում է, որ մինչև վերջ հետամուտ է լինելու գործի արդար ավարտի և օրինազանց ոստիկաններին պատասխանատվության ենթարկելուն: Եվ եթե մեր պետության արդարադատությունը կրկին պարտակի հանցագործությունն ու անպատիժ թողնի բողոքի գործողությունների մասնակիցների հանդեպ ոստիկանական ոտնձգությունները, ապա կուսակցությունը, փաստացի սպառելով ՀՀ-ում հարցի լուծման իրավական մեխանիզմները, ստիպված կլինի հայցով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Ժառանգությունը» նաև հիշեցնում է, որ դեռ 2005թ. նոյեմբերին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված' 21 հարցից բաղկացած Հանրային Հաշվետվության Քաղաքացիական Պահանջագրից հետո սկիզբ առան բրգաձև հանցագործություններն ու հալածանքները «ժառանգություն» կուսակցության և նրա անդամների դեմ: Ընդհուպ' փակվեց կուսակցության կենտրոնական գրասենյակը, գիշերով ինչ-որ անձ կամ անձինք մուտք էին գործում գրասենյակ և կուսակցության համակարգիչներից տեղեկատվություն կորզում, և այլն: «Ժառանգությունը» նշյալ փաստի վերաբերյալ դիմել էր ոստիկանությանը, ապա, անցնելով դատական ատյաններով' հասել նրան, որ հարուցվել էր քրեական գործ, սակայն իրավապահները դիմեցին, այսպես կոչված' հնարավոր չէ բացահայտել հանցագործներին պատճառաբանությանը, և գործը մինչ օրս այդ հիմքով մնում է կասեցված: Տակավին չեն հայտնաբերված նաև այն ոստիկանները, ովքեր 2007թ., Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, որտեղ ներկա էր Ռոբերտ Քոչարյանը և ականատեսն էր, թե ինչպես են իր շուրջը նստած մարդիկ ընթերցում բաժանված թռուցիկները, որոնք վերաբերում էին իր իշխանավարման օրոք առկա բազմաթիվ ապօրինություններին, հավանաբար հրահանգել էր անհապաղ չեզոքացնել թռուցիկներ բաժանող անձանց, և ոստիկանները հարձակվեցին Զարուհի Փոստանջյանի, Սեդա Մելիքյանի ու այլոց վրա, և խլեցին թռուցիկներով լի պայուսակը: Այս դեպքում ևս ակնհայտ էր, թե ովքեր էին հանցագործները, սակայն այս անգամ էլ իրավապահները դիմեցին իրենց համար դյուրին միջոցի' հարուցեցին քրեական գործ և իբրև թե հնարավոր չէ բացահայտել հանցագործներին' գործը կասեցրին: Ոստիկանությունը նաև «նախանձելի» ջանախնդրություն հանդես բերեց' չբացահայտելու այն անձին, ով 2008թ. մարտի 1-ին դանակահարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին: Եվ կասեցված այդ գործերն ու չբացահայտված բազմաթիվ այլ, հաճախ նույնիսկ' առավել զազրելի հանցագործությունները, այդ թվում' 2008թ. մարտի 1-ի 10 սպանություններն ու բազմաթիվ վիրավորները, քաղաքական բանտարկյալները, ազատ խոսքի շարունակական բռնաճնշումները և այլն, բնականաբար, իշխանությունների կամոք պետք է ունենային նաև իրենց շարունակությունը...
«Ժառանգությունը» ՀՀ լայն հանրությանը ևս մեկ անգամ հավաստիացնում և բարձրաձայնում է, որ հետևողականորեն շարունակելու է համընդհանրական իր վճռական գործունեությունը' հանուն մեր հայրենիքում արդարության, օրինականության, արժանապատվության և մարդասիրության հաստատման:
«Ժառանգություն» կուսակցություն