Քաղաքագետ. «Առաջիկայում չի կարող հարցի արագ լուծում լինել»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ղազախստանը ԵԱՀԿ նախագահության շրջանակներում աշխատում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհային քարտեզի ստեղծման վրա։ Այս կապակցությամբ «7օր»-ի հետ զրույցում քաղաքագետ ԼևոնՇիրինյանն ասել է, թե ինչ-որ մեկն ուզում է խախտել բանակցությունների ձևաչափը։
-Ես հակված եմ մտածել, որ դա Ռուսաստանն է, որովհետև Ղազախստանի հետ նա ունի չափազանց սերտ հարաբերություններ, և հնարավոր է՝ նրա միջոցով աշխատի։ Կա երրորդ տարբերակ՝ Ղազախստանը՝ որպես մահմեդական երկիր, Թուրքիայի հետ ինչ-որ հարաբերությունների մեջ է, որը քիչ հավանական է։ Բայց մի բան պարզ է՝ ղարաբաղյան հարցի շուրջ քննարկումներն ակտիվացել են, և յուրաքանչյուրն իր բաժինն է ուզում ստանալ,-նշել է նա։
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ այս նախապատրաստությունները նշանակեն, որ միջազգային հանրությունը և ԵԱՀԿ-ն ուզում են շուտ լուծել այս հարցը, նա պատասխանել է՝ հակառակը՝ ձգձգում են։
-Առաջիկայում հարցի արագ լուծում չի կարող լինել, որովհետև շատ դժվար է. համանախագահողների մոտ հակասութունները շատ են,-ասել է նա։
Նրա խոսքերով՝ մենք պետք է մեր ներքին կյանքում ուժեղ լինենք և հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումները կոշտացնենք, ինչը նկատվում է վերջին շրջանում։
-Բոլոր դեպքերում տրամադրությունը պետք է լինի մարտական երկու առումով։ Նախ՝ պատրաստվել պատերազմի (սա անխուսափելի և անհրաժեշտ բան է), և պատրաստվել դիվանագիտորեն,-հավելել է Լևոն Շիրինյանը։
Քաղաքագետ. «Առաջիկայում չի կարող հարցի արագ լուծում լինել»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ղազախստանը ԵԱՀԿ նախագահության շրջանակներում աշխատում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհային քարտեզի ստեղծման վրա։ Այս կապակցությամբ «7օր»-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Շիրինյանն ասել է, թե ինչ-որ մեկն ուզում է խախտել բանակցությունների ձևաչափը։

7or.am