«Արարատն» ընդդեմ «Կովկասի ինստիտուտի» դատն այսօր շարունակվելու է
Այսօր Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը լսելու է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցն ընդդեմ «Կովկասի ինստիտուտի»։ 2009թ. դեկտեմբերի 4-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այդ գործի վարույթը կարճել էր՝ վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպությունը պահանջում է «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամին պարտավորեցնել հերքել Հայոց ցեղասպանությանեղելությունըվիճարկողհրապարակումը, արգելելցեղասպանությունբառիչակերտավորկիրառումնուվնասըհատուցել։
«Արարատն» ընդդեմ «Կովկասի ինստիտուտի» դատն այսօր շարունակվելու է
Այսօր Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը լսելու է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցն ընդդեմ «Կովկասի ինստիտուտի»։ 2009թ. դեկտեմբերի 4-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այդ գործի վարույթը կարճել էր՝ վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպությունը պահանջում է «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամին պարտավորեցնել հերքել Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումը, արգելել ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն ու վնասը հատուցել։
7or.am