Լրահոս

07.12.2010 16:50


«Wikileaks». «Ադրբեջանը Իսրայելից հարյուրմիլիոնավոր դոլլարների սպառազինություն է գնել»

Իսրայելի հետ սերտ կապերի շնորհիվ Ադրբեջանը հնարավորություն է ստանում նոր սերնդի սպառազինությամբ զարգացնել սեփական բանակը։ Այս մասին հաղորդել է «Wikileaks»-ը։

Տվյալ փաստաթղթերում նշվում է, որ Ադրբեջանը նման տեխնիկա չէր կարող ձեռք բերել ո՛չ ԱՄՆ-ից կամ Եվրոպայից՝ տարբեր իրավական սահմանափակումների պատճառով, ո՛չ էլ նախկին Խորհրդային Միության մատակարարներ Բելառուսից և Ուկրաինայից։

«Հայտնի չէ, թե հենց ինչ են գնել ադրբեջանցիները, միայն հայտնի է, որ հարյուրմիլիոնավոր դոլլարների գործարք է կնքվել»,-նշվում է հաղորդագրություններից մեկում։

ԱՄՆ պաշտպանության նախարարության վերջին հաշվետվության համաձայն՝ Ադրբեջանը անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար իսրայելական մի գործարանի հետ համատեղ ձեռնարկություն բացելու պայմանագիր է կնքել։ Այդ գործարանը 51%-ով պատկանելու է Ադրբեջանին։

Այս խորագրի վերջին նյութերը