ԵԱՀԿ գործող նախագահ. «Մենք աշխատում ենք ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման ճանապարհային քարտեզի վրա»
Ղազախստանը, ԵԱՀԿ նախագահության շրջանակներում աշխատում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհային քարտեզի ստեղծման վրա։ Երեկ այդ մասին Վիեննայում, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի բացման ժամանակ, ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը։ «Մենք աշխատում ենք ճանապարհային քարտեզի վրա, որը կնպաստի այս հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ցանկանում եմ կոչ անել պատգամավորներին՝ ավելի արդյունավետ օգտագործել խորհրդարանական դիվանագիտությունը, որպեսզի հաղթահարվի անվստահությունը մարդկանց և պետությունների միջև։ Ձեր խոսքերը, հակամարտության երկու կողմերում գտվող մարդկանց, կօգնեն հասկանալու առճակատման հաղթահարման և համագործակցության ձևավորման կարևորությունը»,-ասել է ԵԱՀԿ գործող նախագահը։

Ըստ «APA»-ի