Լրահոս

18.05.2018 21:14


Նշանակվել է Երևանի փոխոստիկանապետ

Նշանակվել է Երևանի փոխոստիկանապետ

armtimes-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանությունում նոր նշանակում է տեղի ունեցել: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Երեւանի փոխոստիկանապետ է նշանակվել ոստիկանության Կենտրոնի ծառայության գծով պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը:

Այս պաշտոնը երկար տարիներ զբաղեցրել է հենց Վալերի Օսիպյանը, սակայն նրա՝ ՀՀ ոստիկանապետ նշանակվելուց հետո այն թափուր էր մնացել:

էդգար Պետրոսյանի նշանակման մասին տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:

Այս խորագրի վերջին նյութերը