Գյումրեցի անհատ տաքսու վարորդների բողոքի ակցիային միացել են նաև վանաձորցիները ու մերժել նախագահականի առաջարկությունները
Այսօր Շիրակի մարզի անհատ տաքսու վարորդները, որոնց այս անգամ միացել էին Վանաձորից ժամանած շուրջ 7 տասնայակ անհատ տաքսու վարորդներ, հանրահավաք էին կազմակերպել Գյումրիի արվարձանային «Մայր Հայաստան» թաղամասում:
Վանաձորից ժամանած անահատ տաքսու վարորդները նշում են, որ այս խնդիրը ոչ միայն Շիրակի մարզին է վերաբերում այլ նաև բոլոր՝ այդ թվում Լոռու մարզին, ուստի և անհարժեշտ է միասնական ճակատով պայքարել։
«Որոշել ենք սատարել մեր գյումրեցի գործընկերներին, էս հարցը կարգավորելու համար։ Մինչև ե՞րբ կարանք սենց մնանք: Մենք դեմ չենք հարկ տալուն, բայց մի քիչ կարգավորված լինի: Ու թող իմանան, որ իրենք ոսկե խավին են կպնում: Մենք գիտենք էս պետության վիճակը։ Աստված չանի վաղը, մյուս օր ինչ որ բան լինի, մենք ենք կանգնելու,մենք պատրաստ ենք և՛ փող աշխատելու՝ մեր երեխաներին պահելու համար, և՛ մեր հայրենիքը պաշտպանելու: Ինչ որ մի չինովնիկի ինադ չենք անելու անտեր բրախենք մեր երկիրը»,-ասում է վանաձորցի տաքսիստ Վանյա Նիկողոսյանը:
Իսկ հանրահավաքի նպատակն էր՝ պատասխանել մոտ 20 օր առաջ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից անհատ տաքսու վարորդներին ուղարկված նամակին: Հիշեցնենք, որ նախագահականից մի շարք զիջումներ էր առաջարկվել անհատ տաքսիստներին: Նամակը ստանալու պահից ի վեր հասկանալի էր, որ անահատ տաքսու վարորդներին այդքան էլ չէին գոհացրել նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի առաջարկները, իսկ այսօրվա հանրահավաքում արդեն անհատ տաքսու վարորդները, կարելի է ասել, պաշտոնապես մերժեցին նախագահականից եկած առաջարկները և ներկայացրեցին իրենց պահանջները, որից այնկողմ անհատ տաքսու վարորդները այլևս զիջելու տեղ չունեն:
«Մեզ հատկապես չի բավարարում 10 տարվա վաղեմություն ունեցող մեքենաների՝ որպես տաքսի շահագործման արգելքը 1 տարով սառեցնելը: Մի տարուց հետո նույն բանն է լինելու: Թո՛ղ ստուգեն, տեխզննում անցկացնեն, մենք չենք փախնում փող մուծելուց, էլի կմուծենք, բայց ոչ թե մեքենայի թվի մասին մտածենք, հաշվիչ դնենք, դա անիմաստ բան ա: Ես տաքսով եմ ապրում, երկու հատ էլ երեխա ունեմ»,-իր դժգոհությունն է ներկայացնում տաքսու վարորդ Աբրահամ Մելիքյանը:
Մեկ այլ վարորդ կառավարությանը հորդորում էր ըմբռնել, որ իրենք ոչ մի կերպ չեն կարողանալու նոր հարկային ռեժիմով աշխատել.«Մենք համաձայն չենք առաջարկներին, քանի որ կոպիտ հաշվարկը ցույց է տալիս, որ մենք պետք ա աշխատենք միայն իրենց համար, չես տեղավորվում, չենք կարող էդ փողը տալ էլի, չեն հասկանու՞մ: Երեխեքին հաց չտանինք, մեր ծխախոտը չծխենք, որ պետությանը տա՞նք: Խիղճն էլ է լավ բան: Վերջը մարդով է երկիրը երկիր, հո՞ սպանելով չէ: Էսքան մարդ, որ հավաքվել են, ամենքի վզին քիչը 3 հոգի կա»,- իր մտահոգություններն է ներկայացրել վարպետ Խաչիկը:
Հանրահավաքից հետո, որոշվեց չհամաձայնվել նախագահականից եկած առաջարկությունների հետ, և նոր առաջարկություններով փաթեթը ուղարկել համապատասխան մարմիններին:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի