Լրահոս

18.02.2010 19:05


Դավիթ Ռստակյան. «Պետք էր պայման դնել Վրաստանի առաջ»

Դավիթ Ռստակյան. «Պետք էր պայման դնել Վրաստանի առաջ»

Վրաստանում «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը «7օր»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի իշխանությունների Ջավախքում վարած քաղաքականությանը, ասել է թե Հայաստանը մի երկիր է, որ Սովետական Միության փլուզումից հետո պատերազմի մեջ է եղել, առաջնային է եղել արցախյան խնդիրը.

-Այդ ժամանակ մի տեսակ երկրորդ պլանում էր Ջավախքի խնդիրը։ Դա, իհարկե, բնական է։ Իհարկե, Հայաստանի իշխանությունների կողմից կարելի էր ավելին անել, բայց, ցավոք, այսպես ստացվեց։ Կարծում եմ, որ առաջին անհաջողությունը եղավ այն ժամանակ, երբ Վրաստանի անկախության հանրաքվեին մենք  պարզապես առանց նախապայմանի քվեարկեցինք Վրաստանի անկախության օգտին, որում նաև քիչ դեր չխաղաց Հայաստանի իշխանությունների հորդորներն այդ ուղղությամբ։ Մենք սխալներ թույլ տվեցինք, որ այդ ժամանակ պայմաններ չառաջադրեցինք։ Այդտեղից էլ սկսեցին մեր հետագա անհաջողությունները, -նշել է Դ. Ռստակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը