Անդրադառնալով օրերս Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ Ռաֆիկ Պետրոսյանի և Սամվել Նիկոյանի հայտարարություններին, որ հայկական կողմը պետք է Թուրքիայից շուտ վավերացնի արձանագրությունները՝ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանն ասել է, որ իրավիճակի որևէ փոփոխություն չկա, և նախագահը շատ հստակ դրա մասին խոսել է.
-Պարոն Պետրոսյանը եթե կարծիք է հայտնել, միգուցե դա իր անձնական կարծիքն է։ Նման այլ կարծիք Հանրապետական կուսակցության մեջ գոյություն չունի։ Նախագահը շատ հստակ դրա մասին խոսել է։
Ինչ վերաբերում է Սամվել Նիկոյանի հայտարարությանը, նա նշել է, որ Ազգային ժողովի փոխնախագահը հեռուստաընկերություններից մեկի ելույթում մեկնաբանել է, որ դա լրատվական դաշտում այլ կերպ է ընկալվել։
Նույն հարցին անդրադառնալով՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասել է, որ այդ հայտարարությունները տեղավորվում են հետևյալ գնահատականի մեջ՝ ղարաբաղյան խնդրում զարգացումները բերել են նրան, որ ենթադրյալ պատժամիջոցներից խուսափելու համար հայկական կողմն ստիպված է որոշ քայլեր կատարել հայ-թուրքական գործընթացում։
-Հայաստանում կարծես թե նախապատրաստվում է հասարակական կարծիք, որ Հայաստանը կանխավ վավերացնի արձանագրությունները,- ընդգծել է Ս. Սաֆարյանը։
Ռաֆիկ Պետրոսյանն իր անձնակա՞ն կարծիքն է հայտնել

7or.am