Փետրվարի 7-ին, ժամը 11.20-ին Շիրակի մարզի Առափի գյուղապետ Այվազյանից ստացվել է տեղեկատվություն, որ գյուղի գերեզմանատան հարակից տարածքում ակտիվացել է սողանքային գոտին:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ առաջացել է ճեղքվածք' մոտ 60 մ երկարությամբ, 20 սմ լայնությամբ և 30-40 սմ խորությամբ (սողանքային զանգվածը մոտ 4500-5000 խմ.): Սողանքային վտանգավոր գոտում գտնվում են 7 բնակելի տուն և գյուղի միջնակարգ դպրոցը:
Առափի գյուղում ակտիվացել է սողանքը