Լրահոս

18.02.2010 17:29

Ա. Թևանյան. «Ջավախքը անուշադրության է մատնված ՀՀ իշխանությունների կողմից»

Ա. Թևանյան. «Ջավախքը անուշադրության է մատնված ՀՀ իշխանությունների կողմից»

«Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայապահպանությունը և ջավախահայության իրավունքների պաշտպանությունը» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ  ելույթ ունենալով՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը քննադատել է ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը, կամ, ավելի ճիշտ, «դրա բացակայությունը»։

-ՀՀ արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում դարձել է այսպես կոչված նախաձեռնողական։ Այդ «նախաձեռնողականության» հետևանքով Ջավախքում, սկսած կենցաղային մակարդակից մինչև քաղաքականն, էլ ավելի է վիճակը վատացել։ Որքան «նախաձեռնող» ու անողնաշար են իրենց պահում Հայաստանի իշխանությունները Վրաստանի նկատմամբ, այնքան լկտիանում են մեր հարևանները։ Այժմ նույնիսկ հայկական թերթերը հնարավոր չէ հասցնել Ջավախք. մաքսատանը չեն թույլատրում։ Որքան շատ են ՀՀ իշխանությունները «խաղաղության աղավնու» դեր խաղում վրացիների մոտ, այնքան վատանում է Ջավախքի վիճակը։ Որքան շատ են ՀՀ իշխանությունները «այո» ասում Վրաստանի իշխանություններին ու աչք փակում վիրահայության խնդիրներին, այնքան է՛լ ավելի են վրացական հատուկ ծառայությունները ակտիվանում հակահայ քաղաքականության մեջ։ Վրացական հատուկ ծառայություններն այնքան առաջ են գնացել իրենց ծրագրերում, որ հաջողացրել են անգամ ՀՀ ԱԺ-ում «սղացնել» իրենց «ագենտներին», այն էլ նժդեհյան գաղափարախոսությունը որդեգրած ամենամեծաքանակ խմբակցության կազմում,-ասել է Թևանյանը։

«Պոկիտէկոնոմիայի» ղեկավարի խոսքերով՝ ինքը կողմ է հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, բայց դրան հասնելու համար պետք է լուծել բոլոր առկա խնդիրները, որոնք առկա են, այլ ոչ թե ջայլամային քաղաքականություն վարել ու դառնալ «նախաձեռնող»։

-Եթե Ջավախքի գործոնը չլիներ, ապա այսօր վրացական իշխանություններն ավելի վատ պայմաններ կառաջարկեին բեռնափոխադրումների ժամանակ, քան հիմա։ Եթե մենք Ջավախքը կորցնենք, ապա դրանով կվտանգենք ՀՀ ազգային անվտանգությունը։ Ջավախքը պետք է դարձնել համահայկական խնդիր։ Սխալ է այն մոտեցումը, թե ցեղասպանության խնդրով պետք է զբաղվի Սփյուռքը, Արցախի հարցով՝ արցախահայությունը, իսկ Ջավախքի հարցով՝ վիրահայությունը։ Դա անգրագետ մոտեցում է, պետականազուրկ մտածողության դրսևորում է։ Այս բոլոր խնդիրները պետք է միասնական ձևով քննարկել ու հստակ ռազմավարություն ունենալ, ինչը չի երևում մեր «ֆուտբոլասեր» իշխանության մոտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։