Լրահոս

17.05.2018 07:41


Վթարային ջրանջատում Վայոց Ձորում

Վթարային ջրանջատում Վայոց Ձորում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 17-ին՝ ժամը 10.00-19.00-ն, կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի` Խանջյան, Սպանդարյան, Խաչատրյան, Կոմիտասի, Թումանյան, Օրբելու, Իսրայել Օրի, Նալբանդյան, Բաղրամյան, Կամոյի, Ավագյան փողոցների ու նրբանցքների, Մոմիկի 2, 4, 6, Սևակի 2, 4 համարների և Շատին գյուղի ջրամատակարարումը:

Այս խորագրի վերջին նյութերը