Ստեփան Սաֆարյան. «Թուրքիան շտապելու գին է պահանջում, այն է՝ Լեռնային Ղարաբաղի խնդրում որևէ լուրջ տեղաշարժ»
-Ասել, թե այսօր բուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգային շրջակայքն այնքան է փոխվել, որ ստատուս-քվոյի փոփոխություն է, ճիշտ չի լինի, համենայնդեպս, գործընթացները տանում են դրան, քանի որ այդ ստատուս-քվոն կազմող հարաբերությունները փոխվում են,- տարածաշրջանային զարգացումներից խոսելիս «Հայելի» ակումբում ասել է «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։
Այս առումով նա նշել է, որ եթե պաշտոնական Երևանը չունենա պատշաճ հնարավորություն և ռեսուրսներ գործընթացներն ուղղորդելու համար, ապա Հայաստանի համար ստատուս-քվոյի փոփոխությունը կարող է դառնալ անկառավարելի և անկանխատեսելի։
Նա նշել է, որ ճնշումները տեղափոխվել են ղարաբաղյան խնդրի ճակատ, ինչի պատճառը չվավերացված արձանագրություններն են. «Հայկական կողմը և միջազգային հանրությունը շտապեցնում են Թուրքիային, իսկ Թուրքիան չի շտապում և շտապելու գին է պահանջում, այն է՝ Լեռնային Ղարաբաղի խնդրում որևէ լուրջ տեղաշարժ։ Այսինքն, մեր կողմից ողջամիտ որևէ ժամկետի սահմանումը բերում է ղարաբաղյան խնդրով ճնշումների և գործընթացների արագության մեծացման»։ Ստեփան Սաֆարյանը նշել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում նման ներգրավվածություն երբևէ չի ունեցել։ Այդուհանդերձ, նա նշել է, որ ասել, թե Թուրքիան միշտ կարող է այդպիսի ներգրավվածություն ունենալ, սխալ է, քանի որ շատ բան կախված է հայկական կողմի պատշաճ արձագանքից։ Ստեփան Սաֆարյանն ասել է, թե բազմիցս է նշել, որ ապրիլ ամսին պետք է սպասել թուրքական կողմի անակնկալներին, և պատահական չէ, որ Էրդողանն ապրիլի 14-ին այցելելու է Վաշինգտոն։
Նրա կարծիքով Սերժ Սարգսյանի լոնդոնյան ելույթը և Բակո Սահակյանի հայտարարությունները «ոչ»-ն էին մադրիդյան նորացված առաջարկների։ Հայաստանը կանգնում է երկընտրանքի առջև՝ վավերացնել արձանագրությունները ղարաբաղյան հարցում ճնշումներից խուսափելու համար։

7or.am