Լրահոս

18.02.2010 19:01


Տիգրան Կարապետյան. «Ջավախահայության խնդիրը ոչ պակաս հարց է, քան Արցախի խնդիրը»

Տիգրան Կարապետյան. «Ջավախահայության խնդիրը ոչ պակաս հարց է, քան Արցախի խնդիրը»

-Հայաստանը Ջավախքի վերաբերյալ ընդհանրապես քաղաքականություն չունի,- ջավախահայության իրավունքների պաշտպանության և տարածաշրջանում հայապահպանության խնդիրներին նվիրված սեմինար-քննարկման ժամանակ ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը,-չկա փոքր ու մեծ Հայկական հարց. Հայկական հարցը Հայկական հարց է, և ջավախահայության խնդիրը ոչ պակաս հարց է, քան Արցախի խնդիրը կամ հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը։

Տ. Կարապետյանն ասել է, թե համամիտ է քննարկման ընթացքում հնչած կարծիքներին, որ Ջավախքը հայաթափվում է, և այնպիսի տպավորություն է, որ այսօրվա Հայաստանի իշխանության պահվածքը հենց պարտվողական է։

-Ի՞նչ եք կարծում՝ վրացական իշխանությունները պետք է կամովին գործո՞ն դարձնեն Ջավախքի խնդիրը։ Նրանք դա երբեք կամավոր չեն անի։ Ուրեմն մենք պետք է կարողանանք այստեղից՝ Հայաստանից ազդել, բայց մենք մեր ազդեցությունը չենք բարձրացնում. հակառակը՝ նվազեցնում ենք։ Այսօր ջավախեցին արտագաղթում է Մոսկվա, ոչ թե Հայաստան, որովհետև մտածում է, որ Հայաստանում անձնագիր էլ չեն տա։ Մենք ոչ մի քաղաքականություն չունենք և հարմարվել ենք Սահակաշվիլու հետ։ Այդ քաղաքականությունը համարում եմ պարտվողական։ Չի կարելի այդպես անել։ Հայաստանը չի սատարում և չի աջակցում Ջավախքին,-հայտարարել է ԺԿ նախագահն ու ավելացրել, թե Հայաստանի բոլոր քաղաքական ու հասարակական ուժերը պետք է համախմբվեն և հնարավորինս սատարեն Ջավախքին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը