Վ.Վարդապետյան. «Այսօր հասկանալի չէ Հայաստանի դիրքորոշումը Ջավախքի հարցում»
-ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը դեռևս այն արդյունքը չի տալիս, որն ակնկալում է ջավախահայությունը։ Այն փաստը, որ այսօր հավաքվել են հայաստանյան քաղաքական-հասարակական կազմակերպությունները և ուզում են սփյուռքի միջոցները ներառելով՝ ճնշել Վրաստանի իշխանություններին, որ խնդիրները լուծվեն, հենց դա՛ է վկայում,-«7օր»-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ջավախքի հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը՝ ասել է «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ ՎարդանՎարդապետյանը։
Նրա խոսքերով՝ այսօր հասկանալի չէ Հայաստանի դիրքորոշումը Ջավախքի հարցում, և առաջիկայում նա պետք է հստակեցնի իր քաղաքականությունը։
-Կարծում եմ՝ այն մտավախությունները, թե Ջավախքի խնդիրները բարձրացնելիս կարող է՝ հայ-վրացական հարաբերությունները փչանան, զուտ դատարկ կարծիքներ են, որովհետև միայն ջավախահայության խնդիրները լուծելուց հետո կարող է բարեկամությունն ավելի սերտանալ։ Սա կարող է բերել հակառակ պրոցեսին։ Տասնյակ տարիներ շարունակ այդ հարցերը բարձրացվում են, բայց չեն ստանում իրենց լուծումը, և ես ցավում եմ դրա համար,-նշել է Վարդան Վարդապետյանը։
Վ.Վարդապետյան. «Այսօր հասկանալի չէ Հայաստանի դիրքորոշումը Ջավախքի հարցում»
-ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը դեռևս այն արդյունքը չի տալիս, որն ակնկալում է ջավախահայությունը։ Այն փաստը, որ այսօր հավաքվել են հայաստանյան քաղաքական-հասարակական կազմակերպությունները և ուզում են սփյուռքի միջոցները ներառելով՝ ճնշել Վրաստանի իշխանություններին, որ խնդիրները լուծվեն, հենց դա՛ է վկայում,-«7օր»-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ջավախքի հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը՝ ասել է «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը։

7or.am