Լրահոս

15.05.2018 12:52


Արցախում վիրավորված զինվորին տեղափոխում են Երևան

Արցախում վիրավորված զինվորին տեղափոխում են Երևան

Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 13-ին վիրավորում ստացած 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանին Երևան են տեղափոխում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը