ՀՅԴ պատգամավոր. «Նույն մարդը, ով այսօր ասում է՝ եկեք առաջինը վավերացնենք, երկու–երեք շաբաթ հետո կարող է լրիվ այլ բան խոսել»
-Այդքան համոզված չէի լինի, որ արձանագրությունները շատ հեշտ քվեարկվելու և անցնելու են։ Իրադարձությունները շատ արագ են փոխվում, և նույն մարդը, ով այսօր ասում է՝ եկեք առաջինը վավերացնենք, երկու-երեք շաբաթ հետո կարող է լրիվ այլ բան խոսել,- ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը։
Նա նշել է, որ պետք չէ համոզված լինել, որ Հանրապետական կուսակցության մեծամասնությունը խանդավառ է այս արձանագրությունները վավերացնելու կապակցությամբ, և նույնը վերաբերում է նաև այլ կուսակցություններին։ Այլ խնդիր է, որ իրենք դա բարձրաձայն չեն ասում, ինչը Ա. Նռանյանի համար հասկանալի և նորմալ է. «Բայց դա չի նշանակում, որ իրենք անհամբերությամբ սպասում են, որ այդ արձանագրությունները վավերացնեն, և ես չեմ կարծում, որ ամեն ինչ այդքան հեշտ ու հարթ է գնալու կողմնակիցների համար»։

7or.am