Արա Նռանյան. «Դաշնակցության և «Ժառանգության» միջև հակասություններ տեսնելը մի քիչ արհեստական է»
-Ես կարծում եմ՝ Դաշնակցության և «Ժառանգության» միջև հակասություններ տեսնելը մի քիչ արհեստական է։ Դա նորմալ երևույթ է, եթե մի կուսակցություն տակտիկական խնդիրների շուրջ մտածում է մի քիչ այլ կերպ, մյուսն՝ այլ։ Դա ավելի շատ մոտեցման խնդիր է։ Ի վերջո, երկու քաղաքական ուժերն էլ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումը չեն փոխել,- «Իրավունք դե ֆակտո» ակումբում ասել է Արա Նռանյանը։
Նա նշել է, թե տեղյակ է, որ «Ժառանգության» ներկայացուցիչներն ասել են, թե անիմաստ են համարում քննարկումները և Ազգային ժողովի դարպասներից դուրս են պայքարելու, այնինչ Դաշնակցությունը և՛ մեծ հանրահավաք է կազմակերպելու Ազգային ժողովից դուրս, և՛ պայքարելու է քննարկումների ժամանակ։
-Հակառակ դեպքում, եթե մեր գործընկերները լինեն դարպասներից դուրս, պարզապես անիմաստ է դառնում քննարկումը։ Եթե մենք էլ դուրս գանք, քաղաքական մեծամասնությունը պարզապես կոճակի մեկ սեղմումով խնդիրը կարող է լուծել։ Կարծում եմ՝ երբ գան այդ օրերը, «Ժառանգության» ներկայացուցիչները ևս կհասկանան, որ իրենք էլ պետք է մասնակցեն քննարկումներին, և պետք է բոլոր հնարավորություներն օգտագործել արձանագրությունների դեմ պայքարելու համար,- ասել է Ա. Նռանյանը։
Նա նշել է նաև, որ իրենք որոշ հուսահատություն են նկատում մեր գործընկերների մոտ, և կոչ են անում չհուսահատվել, քանի որ քաղաքական գործիչը հուսահատվելու իրավունք չունի։

7or.am