Լրահոս

18.02.2010 15:49

Արմեն Մարտիրոսյան. «Ջավախքն ինքը կարող է լինել լակմուսի թուղթ»

Արմեն Մարտիրոսյան. «Ջավախքն ինքը կարող է լինել լակմուսի թուղթ»

«Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայապահպանությունը և ջավախահայության իրավունքների պաշտպանությունը» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ այսօր առաջնահերթը Ջավախքի հայապահպանության և նրա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումն է։

-Ջավախքն ինքը կարող է լինել լակմուսի թուղթ, հայ-վրացական բարեկամության շատ լավ հիմք, ուղղակի այդ ուղղությամբ աշխատանք է պետք է։ Պետք չէ մատների արանքով նայել,- ասել է Ա. Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ ջավախահայության իրավունքների պաշտպանությունը կարող է խթանել Ջավախքով անցնող և ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի արդյունավետ օգտագործումը։

Նա նաև հիշեցրել է, որ իր, ՀՀԿ խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի և ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի կողմից ԱԺ-ի բյուջեի քննարկման ժամանակ առաջարկ է եղել ֆինանսավորել ոչ թե վրացական իշխանությունների ենթակայության տակ գտնվող, այլ իրականում վիրահայերի և ջավախահայերի խնդիրները վեր հանող թերթը, սակայն իրենց այդ առաջարկը չի ընդունվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։