Աշխարհ

14.05.2018 17:57


Էրդողանի լոնդոնյան այցը ուղեկցվում է բողոքի ակցիաներով

Էրդողանի լոնդոնյան այցը ուղեկցվում է բողոքի ակցիաներով

Լոնդոնում մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա են կազմակերպել «Chatham House» վերլուծական կենտրոնի շենքի դիմաց, որտեղ ելույթով պետք է հանդես գար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այդ երկրում է գտնվում պաշտոնական այցով։

Ցույցի ժամանակ մասնակիցները կոչ են արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել երկրում ձերբակալված ընդդիմադիր գործիչներին և լրագրողներին։

Աղբյուրը նշում է, որ բրիտանական մամուլը քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ Էրդողանի հետ հանդիպելու համար։

Իսկ «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ռեբեկա Վինսենտը, ով նույնպես մասնակցել է վերոնշյալ բողոքի ցույցին, իր «Twitter»-ի էջում կոչ արել մարդկանց մասնակցել արդեն մայիսի 15-ի տեղի ունենալիք մյուս բողոքի ակցիային, որը նույնպես ուղղված է լինելու Էրդողանի դեմ։

Նա գրառման մեջ նշել է, որ իրենք Թուրքիայի իշխանություններին կոչ են անելու ազատ արձակել ձերբակալված լրագրողներին, ինչպես նաև վերջ դնել այլ տեսակի բռնաճնշումներին։

Աղբյուրը նշում է, որ Էրդողանը Լոնդոնում հանդիպելու է Էղիզաբեթ 2-րդ թագուհու հետ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը